Մանկական հիվանդություններ
Նորածնային թոքաբորբ
Էթիոլոգիան։ Ըստ առաջացնող պատճառի նորածնային թոքաբորբերը լինում են վիրուսային, մանրէական, պարազիտային, սնկային, միկոպլազմային և խառը, իսկ ըստ զարգացման շրջանների՝ ներծննդային (ինտրանատալ), ներարգանդային և հետծննդային (պոստնատայլ): Հիվանդության զարգացման համար մեծ նշանակություն ունի նորածնի օրգանիզմի ռեակտիվականության փոփոխությունը, որը կարող է առաջանալ տարբեր անբարենպաստ գործոններից՝ մոր հիվանդությունից, ախտաբանական հղիությունից և ծննդաբերությունից, սնուցման խանգարումից, սառեցումից, գերտաքացումից և այլն։
Պաթոգենեզը։ Երեխաների թոքաբորբերի ախտածնության մեջ ընդգծվում են 3 հիմնական պրոցես.
- հիպոքսեմիայի, հիպերկապնիայի և ացիդոզի զարգացում,
- միջանկյալ նյութափոխանակության խանգարում,
- իմունաբանական դիմադրողականության իջեցում և հիպովի տամինոզների զարգացում։
Նորածնային թոքաբորբերի ախտածագման առանձնահատկություններից են կենտրոնական նյարդային համակարգի և վեգետատիվ ֆունկցիաների խանգարումների հետ կապված տոքսիկոզի արագ զարգացումը, բորբոքական պրոցեսների համատարածման հակումը, կենսական կարևոր ֆունկցիաների նյարդառեֆլեքսային կարգավորման խանգարումների գերակշռումը, թոքային հիպերտենզիան և անոթային այլ տեղաշարժերը, հիպոգամագլոբուլինեմիան և հիպովիտամինոզները։
Թոքաբորբերի ծանրությունը որոշում են տոքսիկոզի արտահայտվածությամբ, հիմնական օրգանների և համակարգերի ֆունկցիայի խանգարումով, ինչպես նաև թոքերում ձևաբանական փոփոխությունների արտահայտվածության աստիճանով։ Սուր ընթացքի դեպքում թոքաբորբը տևում է 2-6, ենթասուրը՝ 6-8, ձգձգվողը՝ 12-14 շաբաթ։
Ներկայումս մեծ ճանաչում է գտել թոքաբորբերի այն դասակարգումը, որն առաջարկել է Կ.Ա. Սոտնիկովան։
Կլինիկան։ Նորածնային թոքաբորբերը կարող են զարգանալ նորածնի կյանքի առաջին օրերին, թեև կլինիկորեն այն հաճախ նկատելի է դառնում կյանքի 5-8-րդ և հետագա օրերին։ Հիվանդության սկիզբը բնորոշվում է երեխաների վիճակի հարաճուն ծանրացումով, ջերմաստիճանի բարձրացումով մինչև 38-39°, թունավորման ուժեղացումով (փսխում, սննդից հրաժարվել, որովայնի փքվածություն) և սրտանոթային համակարգի անբավարարության երևույթների (հևոց, ցիանոզ, հազ, շնչահեղձուկի նոպաներ) արտահայտված զարգացումով։ Թոքերում գոյանում են օջախային փոփոխություններ, որոնք հայտնաբերվում են կլինիկական և ռենտգենաբանական հետազոտությամբ։ Թոքաբորբերը, որպես կանոն, ընթանում են բրոնխոպնևմոնիայի ձևով, թեև կարող են նաև բազմահատվածային (պոլիսեգմենտար) լինել և ուղեկցվել թոքերի ատելեկտազներով։ Թունավորման ծանրության մասին են վկայում աճող թուլությունը, ադինամիան, շնչահեղձուկի նոպաները, բրադիկարդիան, հեմոռագիկ ցանը, աղիքների թերլուծանքը (պարեզը), ցնցումային համախտանիշը և այլն։
Արյան ուսումնասիրությունը հայտնաբերում է ձախ թեքումով լեյկոցիտոզ կամ արյունաստեղծման ընկճման նշաններ (լեյկոպենիա, ագրանուլոցիտոզ, մոնոցիտոզ և այլն)։
Ռենտգեննկարահանման դեպքում նկատելի են բրոնխաանոթային պատկերի զգալի ուժեղացում, թոքերում՝ օջախային փոփոխություններ։ Օջախները տեղ-տեղ ձուլվում են` առաջացնելով ոչ միատարր խոշոր ստվերներ։
Ստաֆիլոկոկային քայքայող (դեստրուկտիվ) թոքաբորբերի համար հատկանշական է տոքսիկոզի արագ զարգացումը, մաշկի դեղնագունատ երանգը, շնչական և սրտանոթային անբավարարությունների պարզորոշ զարգացումը, ախտահարված կողմում՝ պերկուտոր հնչյունի բթացումը, լսելիս՝ թաց խզոցները։ Մարմնի ջերմաստիճանը երբեմն կարոդ է լինել նորմալ կամ ենթատենդային։
Դեստրուկտիվ թոքաբորբերը ժամանակին հայտնաբերելու համար անհրաժեշտ է թոքերի ռենտգենաբանական հետազոտություն կատարել։
Բուժումը։ Թոքաբորբը հայտնաբերելուն պես անհրաժեշտ է նորածնին շուտափույթ հոսպիտալացնել մասնագիտացված բաժանմունքում։ Բուժումը պետք է լինի կոմպլեքսային։ Լավագույն արդյունք է ստացվում ազդեցության լայն սպեկտր ունեցող հակաբիոտիկների կիրառումից։
Թոքաբորբերի բուժման կոմպլեքսում բարենպաստ ներգործություն ունի օդաբուժությունը (աերոթերապիան): Հիպոքսիայի ավելի արագ վերացմանը նպաստում է օքսիգենոթերաաիան (թթվածնային բուժումը): Այն ավելի նպատակահարմար է կիրառել ինհալացիոն ձևով՝ թթվածնային վրանիկներում։ Թոքերի օդափոխումը բարելավելու նպատակով վերին շնչական ուղիներից մշտապես արտածծում են լորձը, օգտագործում են հիմնային աերոզոլներ և այլ միջոցներ։
Թոքերի այտուցի դեմ պայքարելու նպատակով կատարվում է հակափրփուրային և ջրազրկման (դեհիդրատացիոն) թերապիա։ Ջրազրկման նպատակով օգտագործում են միզամուղ միջոցներ։ Միզամուղների ընդունումը զուգակցում են հեղուկների ներմուծման հետ, որը օրվա ընթացքում սննդի հետ պետք է կազմի 150-200 մլ/կգ։
Ստաֆիլոկոկային թոքաբորբերի ժամանակ կատարվում է նաև արյան ուղղակի փոխներարկում, հակաստաֆիլոկոկային պլազմայի և հակաստաֆիլոկոկային գամագլոբուլինի ներարկում։ Թոքաբորբերի շատ ծանր ընթացքի դեպքերում, ինչպես նաև արտահայտված ալերգիկ վիճակներում, ծննդաբերական վնասվածքների, մակերիկամային անբավարարության ժամանակ ցուցված է պրեդնիզոլոն։ Հորմոնների կիրառումը զուգակցվում է հակաբիոտիկների, վիտամինների, կալիումի պատրաստուկների հետ։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն